
Վիրաբույժ
«Վարդանանց» ՆԲԿ
Վիրաբույժ
Աշխատանքի վայրը՝ ք․ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի Նանսենի մասնաճյուղ, մեկօրյա վիրաբուժության բաժանմունք:
Նվազագույն աշխատանքային ժամերը՝ շաբաթական 24 ժամ։
Վարձատրություն՝
մասնագետի գործունեությունից առաջացած մուտքերի գումարի 30%-ը, առկա է նաև ամրագրված կանխավճարային ամսական աշխատավարձ, որի չափը կախված է մասնագետի կլինիկական հմտություններից։
Սոցփաթեթ՝
- առողջության ապահովագրություն
- մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն։
Պահանջներ՝
- առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ
- հիմնական կլինիկական ուղեցույցներին հետևելու պատրաստակամություն
- անգլերենի կամ ռուսերենի իմացություն։
Հետաքրքրվա՞ծ եք
- Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, նշված էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Վիրաբույժ-լապարասկոպիստ»:
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։