Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վիդեո և ֆոտո լուսանկարիչ (Video & Photo Creator)

Free Style Group

Աշխատավայր` Հեռավար
Աշխատավարձ`
Ամսական 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Խմբագրական, Կոնտենտի ստեղծում, ԶԼՄ
Վերջնաժամկետ`
07.08.2026

Աշխատանքի մասին

Free Style Group-ը փնտրում է ստեղծագործ, պատասխանատու և մանրուքներին ուշադրություն դարձնող վիդեո և ֆոտո լուսանկարչի, ով կստեղծի բարձրորակ տեսողական բովանդակություն ընկերության ներկայացրած նորաձևության բրենդների համար։ Մասնագետը պատասխանատու կլինի ֆոտո և վիդեո նկարահանումների, ինչպես նաև դրանց հետագա մշակման և մոնտաժի համար՝ ապահովելով որակյալ և ժամանակին պատրաստված բովանդակություն։

Պարտականություններ

  • Իրականացնել ֆոտո և վիդեո նկարահանումներ՝ համաձայն հաստատված բովանդակության պլանի։
  • Ստեղծել սոցիալական ցանցերի համար տեսանյութեր (Reels, TikTok, Shorts և այլն)։
  • Մոնտաժել տեսանյութերը՝ ապահովելով բարձր որակ և բրենդային ոճի պահպանում։
  • Իրականացնել լուսանկարների մշակում և գունային շտկումներ։
  • Ապահովել պատրաստի ֆոտո և վիդեո նյութերի ժամանակին հանձնումը։
  • Համագործակցել մարքեթինգի և SMM թիմերի հետ՝ առաջադրանքների արդյունավետ իրականացման նպատակով։
  • Պահպանել նկարահանված նյութերի արխիվը և ֆայլերի ճիշտ կազմակերպումը։
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել խանութներում, միջոցառումների և այլ լոկացիաներում իրականացվող նկարահանումներին։

Պահանջվող որակավորումներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վիդեո և ֆոտո նկարահանման ոլորտում։
  • Տեսանկարահանման և լուսանկարչության գործնական փորձ։
  • Տեսանյութերի մոնտաժի ծրագրերի (Adobe Premiere Pro, Final Cut Pro, DaVinci Resolve կամ համարժեք) լավ իմացություն։
  • Լուսանկարների մշակման ծրագրերի (Adobe Photoshop, Adobe Lightroom կամ համարժեք) իմացություն։
  • Կադրի կոմպոզիցիայի, լուսավորության և գունային մշակման լավ գիտելիքներ։
  • Նկարահանման համար անհրաժեշտ բազային տեխնիկայի (տեսախցիկ, օբյեկտիվներ, լուսավորության սարքավորումներ, կայունացուցիչ կամ համարժեք սարքավորումներ) առկայություն։
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և սահմանված ժամկետներում աշխատելու կարողություն։
  • Ստեղծագործական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքներին։
  • Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150

Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում