Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վերանորոգման մասնագետ

Հայսելլ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-350,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
14.10.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում վերանորոգման մասնագետի՝ մեր թիմին միանալու։

Պարտականություններ

  • Սարքավորումների՝ սկաներների, պրինտերների, կշեռքների և այլ տեխնիկական սարքերի սպասարկում,
  • Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում, ախտորոշում և վերանորոգում,
  • Սարքավորումների պարբերական ստուգումների և պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացում,
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների և զեկույցների պատրաստում,
  • Հաճախորդներին տեխնիկական խորհրդատվության տրամադրում,
  • Սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում։

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն,
  • Տեխնիկական սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
  • Տեխնիկական խնդիրները արագ հայտնաբերելու և լուծելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ արձագանքելու և խնդիրների ինքնուրույն լուծման կարողություն,
  • Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ

Հավելյալ նշումներ

  • Աշխատավայր՝ Երևան, Կենտրոն, Չարենցի փողոց
  • Աշխատանքային ժամեր՝ 10:00–19:00
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա
  • Աշխատավարձ՝ սկսած 250․000 դրամից
Ընկերության մասին
address
Հասցե
Չարենց 113/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 94 535574

Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում