Վերամբարձ կռունկի օպերատոր
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձր վորակավորում և աշխատանքաին երկարամյա փորձ ունեցող կռունկի օպերատորների՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։
Պարտականություններ
- Ղեկավարության կողմից տրված հանձնարարությունների կատարում,
- Կատարվող աշխատանքների կազմակերպում,
- Անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ համապատասխան ոլորտում,
- Վարորդական իրավունք,
- Կարգապահություն, պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Բարեխիղճ վերաբերմունք աշխատանքի և գույքի նկատմամբ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09։00-18։00։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։