Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վերահսկող մասնագետ

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Պայմանագրային, Ժամանակավոր/Սեզոնային
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հաճախորդների սպասարկում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
23.09.2026

Նկարագրություն

Ընկերությունը, իր թիմը համալրելու նպատակով, փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացում ունեցող Վերահսկող մասնագետ

Պարտականություններ

  • Նոր տեղադրված ջրաչափերի ընդունման և շահագործման գործընթացի իրականացում՝ ջրաչափի տեխնիկական վիճակի, տեղադրման ճշտության և համապատասխանության ստուգմամբ, անհրաժեշտ տվյալների գրանցմամբ և համապատասխան փաստաթղթերի ձևակերպմամբ։
  • Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում գործող կանոնների ու պահանջների խախտումների հայտնաբերում, ուսումնասիրում և արձանագրում։ Խախտումների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի կազմավորում և անհրաժեշտ տեղեկատվության փոխանցում սահմանված ընթացակարգի համաձայն։
  • Առևտրային հաշվառքի սարքերի ընդունման գործընթացի իրականացում, ներառյալ ջրաչափերի կնքում և վերակնքում։ Սարքի և կնիքի վիճակի ստուգում, համապատասխան տվյալների գրանցում, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում:

Պահանջներ

  • Թիմային աշխատանք
  • Ժամանակի կառավարում
  • Կազմակերպչական, գրավոր և բանավոր հաղորդակցման ունակություններ
  • Գաղտնապահություն
  • Նախաձեռնողականություն
  • Ուշադրություն մանրուքներին

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աբովյան 66
address
Աշխատակիցների քանակ
1001+

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում