Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վճարային և POS տերմինալների, բանկոմատների սպասարկման վարչության մասնագետ

Յունիբանկ ԲԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
04.12.2025

Նկարագրություն

Յունիբանկ ԲԲԸ-ը փնտրում է վճարային և POS տերմինալների, բանկոմատների սպասարկման վարչության մասնագետ՝ թիմին միանալու համար

Պարտականություններ

  • POS տերմինալների գրանցում և բազայի վարում,
  • POS տերմինալներով կատարված գործարքների մոնիտորինգ,
  • POS տերմինալներով կատարված գործարքների քաղվածքների տրամադրում,
  • Հաշվետվությունների տրամադրում ՝ ըստ համապատասխան պահանջների,
  • Հեռախոսազանգերի միջոցով ԱՍԿ- ներում և մասնաճյուղերոմ տեղադրված տերմինալների անսարքությունների վերացում՝ հնարավորության դեպքում,
  • Բանկոմատների և վճարային տերմինալների կարգավիճակի մասին մոնիտորինգ։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Համակարգչային հիմնական ծրագրերով աշխատելու փորձ ՝ Microsoft Word, Excel, SQL,
  • Համակարգչի, ցանցային սարքավորումների կառուցվածքի և աշխատանքի ( ցանկալի ) վերաբերյալ գիտելիքներ, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Թիմում աշխատելու հմտություն, պատասխանատվության զգացում, զգոնություն, հաղորդակցվելու կարողություն, արագագործություն, ճկուն միտք։

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են։

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում