Վարսահարդար (ունիվերսալ)
Agna Beauty Salon
Նկարագրություն
AGNA գեղեցկության սրահը ընդլայնում է իր թիմը և հրավիրում աշխատանքի ունիվերսալ վարսահարդարի, ով սիրում է իր մասնագիտությունը, գնահատում է որակյալ սպասարկումը և ցանկանում է աշխատել զարգացող ու մրցունակ միջավայրում։
Պարտականություններ
- Կանանց և տղամարդկանց վարսահարդարման ծառայությունների մատուցում
- Վարսերի կտրում, հարդարում և սանրվածքների իրականացում
- Մազերի ներկում, տոնավորում և խնամքի ծառայությունների իրականացում
- Հաճախորդների խորհրդատվություն՝ վարսերի խնամքի և համապատասխան ծառայությունների ընտրության հարցերում
- Աշխատանքային գործիքների հիգիենայի պահպանում
Պահանջներ
- Առնվազն 2+ տարվա աշխատանքային փորձ
- Ունիվերսալ վարսահարդար՝ պետք է սպասարկել և՛ կանանց, և՛ տղամարդկանց
- Ժամանակակից կտրվածքների և վարսահարդարման տեխնիկաների իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում և կոկիկ աշխատանք
- Բարեհամբույր վերաբերմունք և հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
Մենք առաջարկում ենք
- Գործարքային աշխատավարձ
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր
- Ընկերական և աջակցող թիմ
- Մասնագիտական զարգացման հնարավորություն
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ AGNA Գեղեցկության Սրահի թիմին, խնդրում ենք կապ հաստատել հեռախոսազանգի միջոցով:
Հեռախոս՝ +374 94 253599
Սիրով սպասում ենք մեր նոր գործընկերոջը։