Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարպետի օգնական / տեխնիկական սպասարկման մասնագետ / ջեռուցման կաթսաների և լեդ լամպերի վերանորոգող

ԱՐՍՍՈՒՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
12.12.2026

Նկարագրություն

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք Երևանում և հարմարավետ գրաֆիկ:
  • Փորձառու վարպետի կողմից ուսուցում և մասնագիտական աճի հնարավորություն:
  • Մրցունակ և ժամանակին տրվող վարձատրություն:

Պարտականություններ

  • Աջակցություն հմուտ վարպետին ընկերության կողմից վաճառված ջեռուցման կաթսաների և հարակից սարքավորումների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման հարցերում,
  • Օգնություն հոսանքի կարգավորիչների (ստաբիլիզատորների) և էլեկտրական այլ հանգույցների անսարքությունների վերացման ու կարգաբերման գործում,
  • Լուսավորության միջոցների և համակարգերի փոխարինում, նորոգում և ընթացիկ սպասարկում,
  • Աշխատանքի հետ կապված ընթացիկ այլ տեխնիկական հանձնարարությունների կատարում,

Պահանջներ

  • Էլեկտրականության կամ տեխնիկական սարքավորումների հետ աշխատանքի տարրական բազային գիտելիքներ (տեխնիկական մանրուքների տիրապետում),
  • Աշխատանքային փորձը վերանորոգման ոլորտում ցանկալի է, բայց ոչ պարտադիր (տեղում սովորելու մեծ ցանկություն),
  • Վարորդական իրավունքի առկայություն,
  • Գործիքներից օգտվելու հմտություն, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Ռադիոտեխնիկայի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքի մանրամասներ`

  • Մշտական

Զբաղվածության տեսակ`

  • Ամբողջ դրույք

  • Փորձը ցանկալի է
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան
  • Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - Ուրբաթ՝ 09:00 - 18:00, Շաբաթ՝ 09:00 - 15:00
Ընկերության մասին
address
Հասցե
Եղբայրության 16/78
address
Աշխատակիցների քանակ
51-150

«ԱՐՍՍՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. և իրականացնում է շինարարական ապրանքների և նյութերի ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք, բավարարելով հաճախորդների բազմատեսակ պահանջները:

Ապրանքների տեսականին անընդհատ համալրվում կամ փոխարինվում է նոր և արդյունավետ տարբերակներով: Ունենք վաճառքի սեփական կետեր, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում