Վարպետ (էլեկտրական գործիքներ վերանորոգող)
ՄԵԳԱՀՈՄ
Նկարագրություն
Մեգահոմ ընկերությունը փնտրում է՝ վարպետ, ով կհամալրի մեր թիմը:
Պարտականություններ
- Գործիքի դեֆեկտի ախտորոշում. Չափիչ գործիքների միջոցով անսարքությունների և մաշվածության պատճառների բացահայտում,
- Էլեկտրական սխեմաների, տեխնիկական բնութագրերի ընթերցում և հասկացում,
- Էլեկտրական գործիքի անջատիչների փոխարինում, պլատաների վերանորոգում, կոլիբրացիոն կարգավորումների կատարում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Գործիքների հետ առնչություն և իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
- Արագաշարժություն
- Ճշտապահություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր`6օր, 8 ժամյա աշխատանքային գրաֆիկ։
Ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես <<ԺԻՎԱ>>, այնուհետև՝ 2020թ.-ին, վերանվանվել է <<ՄԵԳԱՀՈՄ>>: 2000 թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ պահեստ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 15 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ <<ՄԵԳԱՀՈՄ>> ընկերության աշխատկազմը բաղկացած է 60 հոգուց: 2021թ.-ին խոշոր հարկատուների ցուցակում <<ՄԵԳԱՀՈՄ>> ՍՊԸ-ն զբաղեցնում է 324-րդ տեղը: Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` <<ՄԵԳԱՀՈՄ>>-ը համագործակցում է ավելի քան 700 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, <<ՄԵԳԱՀՈՄ>> ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: