Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-օգնական

Եվրասիա ԲՀԿ

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Այլ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Անվտանգություն
Վերջնաժամկետ`
23.10.2026

Նկարագրություն

Վարորդ-օգնականը պատասխանատու է կազմակերպության աշխատակիցների անվտանգ և ժամանակին տեղափոխման, ծառայողական երթևեկության կազմակերպման, ինչպես նաև վարորդական և օժանդակ բնույթի ընթացիկ հանձնարարությունների պատշաճ կատարման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպության աշխատակիցների և անհրաժեշտության դեպքում հյուրերի անվտանգ և ժամանակին տեղափոխում։
  • Ծառայողական երթուղիների նախապես պլանավորում և օպտիմալացում։
  • Կազմակերպության տրանսպորտային միջոցի անվտանգ և պատասխանատու շահագործում։
  • Ավտոմեքենայի տեխնիկական և արտաքին վիճակի ամենօրյա վերահսկողություն։
  • Ավտոմեքենայի մաքրության և պատշաճ վիճակի ապահովում։
  • Ավտոմեքենայի պարբերական տեխնիկական սպասարկման և անհրաժեշտ վերանորոգման կազմակերպմանն աջակցություն։
  • Ավտոմեքենայի փաստաթղթերի և անհրաժեշտ պարագաների առկայության վերահսկում։
  • Ճանապարհային երթևեկության կանոնների և անվտանգության պահանջների պահպանում։
  • Երթուղիների և տեղաշարժերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
  • Կազմակերպության կողմից տրված տարբեր ընթացիկ հանձնարարությունների ժամանակին և պատշաճ կատարում։
  • Անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի, նյութերի և այլ իրերի տեղափոխում և առաքում։
  • Աշխատանքային գործունեության ընթացքում ստացված գաղտնի տեղեկատվության պահպանություն։
  • Անհրաժեշտության դեպքում այլ օժանդակ և կազմակերպչական աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • Միջնակարգ կամ մասնագիտական կրթություն։
  • Հայերեն լեզվի լավ իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է
  • Վարորդական վկայականի առկայություն։
  • Վարորդական աշխատանքի փորձը պարտադիր է։
  • Ավտոմեքենայի տեխնիկական վիճակի վերաբերյալ տարրական գիտելիքներ։
  • D կարգի վարորդական վկայականի առկայությունը ցանկալի է։
  • Ճանապարհային երթևեկության կանոնների իմացություն։

Պահանջվող հմտություններ

  • Անվտանգ և վստահ վարելու հմտություն։
  • Տարբեր ճանապարհային և եղանակային պայմաններում մեքենա վարելու կարողություն։
  • Պատասխանատվություն, կարգապահություն և ճշտապահություն։
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
  • Երթուղիների պլանավորման և նավիգացիոն համակարգերից օգտվելու հմտություն։
  • Ավտոմեքենայի խնամքի և տեխնիկական վիճակի վերահսկման կարողություն։
  • Ուղևորների անվտանգ տեղափոխման ապահովման հմտություն։
  • Տարբեր հանձնարարություններ արագ և որակով կատարելու ունակություն։
  • Կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ կառավարում։
  • Քաղաքավարի և զուսպ հաղորդակցվելու կարողություն։
  • Գաղտնի տեղեկատվության պահպանման ունակություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան,
address
Աշխատակիցների քանակ
1-15
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում