Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ (B C վարորդական վկայականով)

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
17.07.2026

Նկարագրություն

ՇԵՆ ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների՝ B C կարգի վարորդական իրավունքի առկայությամբ:

Պարտականություններ

  • Պահեստից ապրանքի ստացում,
  • Մեքենայում ապրանքի ճիշտ դասավորվածության վերահսկում,
  • Բեռների առաքում ըստ համապատասխան երթուղիների,
  • Մեքենայի մաքրության և տեխնիկական վիճակի հետևում,
  • Անսարքությունների հայտնաբերման դեպքում հայտնում անմիջական ղեկավարին։

Պահանջներ

  • Վարորդական B C կարգի առկայություն,
  • Խոշոր տեխնիկա վարելու փորձ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։

Հավելյալ նշումներ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098-777-287 հեռախոսահամարին:

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 98 777287

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Խնդրում ենք նշել աշխատավարձի նախընտրելի չափ: *

Այս դաշտը պարտադիր է

Խնդրում ենք նշել՝ առաջարկը ստանալուց հետո, երբ կարող եք միանալ թիմին: *

Այս դաշտը պարտադիր է

Աշխատանքը գտնվում է Չարբախի մետրոյի հարևանությամբ: Հասցեն հարմա՞ր է Ձեզ: *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում