
Վարորդ (B C կամ B C E կարգի վկայականի առկայությամբ)
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (Շեն) ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների՝ B C E կարգի վարորդական իրավունքի առկայությամբ:
Մեքենան տրամադրում է ընկերությունը:
Պարտականություններ
- Իրականացնել բեռների փոխադրում ըստ համապատասխան երթուղիների:
Պահանջներ
- Վարորդական B C կարգի առկայությունը պարտադիր է
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 6 - օրյա գրաֆիկով է:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: