Վարորդ-առաքիչ/Մենեջեր
Սելզ Մասթեր ՍՊԸ
Նկարագրություն
Սելզ Մասթեր Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում վարորդ առաքիչների/մենեջերների՝ մեքենաներով առաքումներ ու վաճառքներ կազմակերպելու։
Պարտականություններ
- Պարենային և ոչ պարենային ապրանքների առաքում, մատակարարում նշված վայրեր
- Պատվերների հավաքագրում
- Պատվերների արագ առաքում նշված հասցեներով
- Ապրանքի հանձնում` համապատասխան հաճախորդներին՝ կատարելով բեռի հետ կապված փաստաթղթավորում
- Պատվերը հաճախորդին հանձնելու սահմանված կանոնների պահպանում
- Առաքման ժամանակ ի հայտ եկած խնդիրների շտկում, կամ համապատասխան աշխատակցի տեղեկացում
- Հաճախորդների կիրթ և բարեհամբույր սպասարկում
- Մեքենայի հնարավոր անսարքություններին հետևողական մոտեցում և ճիշտ ժամանակին հայտնում
Պահանջներ
- Կրթությունը ցանկալի է բարձրագույն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Վարորդական իրավունքի առկայություն՝ BC կամ B կարգ
- Երևան քաղաքի փողոցների վարժ իմացություն
- Տեղանքում հեշտ և արագ կողմոնորոշվելու հմտություն
- Բարեկիրթ
- Գրագետ խոսք
- Պատասխանատու
- Ճշտապահ ու Ճշտախոս
Հավելյալ նշումներ
- Մեքենան տրամադրվում է կազմակերպության կողմից
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի – շաբաթ, 09:00 – 18:00
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ հասցեին:
Դիմել կարող եք նաև նամակի միջոցով կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ 099-111-981։
Մենք հանդիսանում ենք մասնավոր ներկրող և արտադրող ընկերություն, որն ունի երկար տարիների փորձ որակյալ սննդամթերքի և տնտեսական ապրանքների ներկրման ոլորտում, և դրանց տարածման մեծ հնարավորություն Հայաստանի ամբողջ շուկայում: Մենք համագործակցում ենք ոչ միայն առևտրի ոլորտի հետ, այլ նաև HoReCa-ի բոլոր ներկայացուցիչների հետ, առաջարկելով նրանց մեծ հնարավորություններ որակյալ տեսականի ստանալու համար:
Մեր գործունեությունը մենք սկսել ենք փոքր ընտանեկան բիզնեսից 2019 թվականին, տրամադրելով մեր ապրանքները Երևան քաղաքի մի քանի ռեստորաններում: Այդ ժամանակվանից կազմակերպությունը գրանցում է արագ աճ և այս պահին ապահովում է Հայաստանի շուկայի 20%-ը: Ինչպես նաև կազմակերպության՝ Երևանի գլխավոր հատվածներից մեկում գտնվող պահեստային և գրասենյակային տարածքներում, աշխատում են ավելի քան 12 աշխատակից: