Վարորդ-Առաքիչ (սեփական մեքենայով)
ՏՈՒՇՊԱ Գինու Մառան
Նկարագրություն
Տուշպա ընկերությունը հրավիրում է աշխատանքի պատասխանատու վարորդ-առաքիչի սեփական մեքենայով՝ ՀՀ տարածքում (գլխավորապես Երևանում) գինիների առաքումներ իրականացնելու համար։
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա, ժամը 11:00-20:00:
Պարտականություններ
- Ներկայանալ պահեստ ժամը 11:00
- Պահեստից հավաքել օրվա պատվերներն ու անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը
- Պատվերին համապատասխան բեռնել ապրանքը
- Հեռախոսով կատարել գինիների վրա փակցված QR կոդերի սկանավորում
- Ապահովել ապրանքների անվտանգ և ժամանակին առաքումը նշված հասցեներով
- Կատարել աշխատանքի հետ կապված այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Երևանի փողոցների լավ իմացություն
- Բջջային հավելվածներից ազատ օգտվելու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Կիրթ և բարեհամբույր սպասարկում
- Ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է
Առավելություններ
- Վառելիքի ծախսը հոգում է ընկերությունը
- Անձնական օգտագործման վառելիքի համար 5% զեղչ
- Ամիսը 1 հավելյալ ազատ օր
- Ընկերությունը հոգում է կայանման ընթացքում առաջացած առաջին խախտումների վճարը
- Ընկերությունը հոգում է վճարովի կայանատեղիների վճարը առաքումների ընթացքում
- Մեքենայի մաշվածությունը հոգում է ընկերությունը։ Հետագայում առաքումները կիրականացվեն ընկերության ավտոմեքենայով
- Արտաժամյա աշխատանքի դեպքում նախատեսված է հավելավճար
Tushpa brings together Armenia’s native grapes and passionate winemaking in one of the world's most ancient terroirs, the Ararat Valley.