
Վարորդ առաքիչ (սեփական մեքենայով)
«Վարդանանց» ՆԲԿ
Նկարագրություն
Վարդանանց ՆԲԿ-ն աշխատանքի է հրավիրում վարորդ առաքիչների դեղերի և փաստաթղթերիմատակարարման համար` սեփական մեքենայով ։
Պարտականություններ
- Առաքում, մատակարարում նշված վայրեր
- Բարեկիրթ սպասարկում
Պահանջներ
- բարեհամբույր
- պատասխանատու
- ճշտապահ
- սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ձեր ռեզյումեն նշված էլ․հասցեին։
Տրամադրում ենք մեքենայի ամորտիզացիոն ծախսերը։
Աշխատավարձը՝ գործարքային։
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։