Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ (փաստաթղթեր տեղափոխող)

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
22.10.2026

Նկարագրություն

"Էկո Բիլդինգ" խոշոր շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԱՔԻՉ։

Պարտականություններ

  • Տեղափոխել ընկերության պաշտոնական փաստաթղթերը ու ժամանակին հասցնել անհրաժեշտ հասցեներ։
  • Կատարել գրառումներ ու հաստիքից բխող այլ աշխատանքներ, փոխանցել անհրաժեշտ ինֆորմացիան։
  • Իրականացնել այլ առաքումներ կազմակերպության անհրաժեշտությունների շրջանակներում։

Պահանջներ

  • Սեփական մեքենայի առկայություն (Վառելիքը տրամադրում է ընկերությունը)
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Վարարդի կամ առաքչի աշխատանքային փորձ
  • Վարորդական վկայական
  • Ռուսերենի իմացություն , անգլերեն ցանկալի է

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ`երկուշաբթի – շաբաթ 9:00-18:00

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում