Վարորդ-առաքիչ (մարզեր)
Ս․Ա․Վ․ Հոլդինգ
Նկարագրություն
Արդեն 14 տարի հայկական շուկայում իր ոլորտի առաջատար SAV Holding-ը հաջողությամբ զարգանում է՝ ձևավորելով վստահելի և ճանաչելի բրենդ։
Սեփական արտադրության և եվրոպական առաջատար բրենդների բացառիկ ներկայացուցչության շնորհիվ ընկերությունը շարունակաբար ապահովում է կայուն աճ և բարձր որակի ծառայություններ։ Մեր հաջողությունների հիմքում կանգնած է պրոֆեսիոնալ, պատասխանատու և անընդհատ զարգացող թիմը։
Ընկերության ընդլայնման շրջանակում հրավիրում ենք միանալու մեր թիմին վարորդ-առաքիչի, ով պատրաստ է դառնալ մեր հաջողության պատմության մի մասը։
Ի՞նչ է պետք անել.
- Վարել ընկերության ավտոմեքենան՝ համաձայն սահմանված երթուղիների։
- Ստանալ ապրանքները պահեստից, ստուգել դրանց քանակն ու անվնասությունը, կատարել անհրաժեշտ հաշվառում և ապահովել ավտոմեքենայում ճիշտ տեղավորումը։
- Իրականացնել ապրանքների բեռնում և բեռնաթափում։
- Կատարել առաքումները ժամանակին և պատշաճ կերպով՝ ապահովելով ապրանքի անվտանգ և անվնաս տեղափոխումը։
- Հաշիվ-ապրանքագրերի և/կամ այլ ուղեկցող փաստաթղթերի հիման վրա հաճախորդներին հանձնել համապատասխան քանակի և տեսակի ապրանքներ։
Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.
- B կարգի վարորդական իրավունք (մեխանիկական փոխանցման տուփ)։
- Վարորդի կամ առաքիչի ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
- Շիրակի և Լոռու մարզերի ճանապարհների, բնակավայրերի և հիմնական երթուղիների լավ իմացություն։
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
- Գրագետ և հստակ խոսք։
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և բարեխիղճ աշխատանքային մոտեցում։
Ի՞նչ ենք մենք առաջարկում.
- Բժշկական ապահովագրություն,
- Սպորտ փաթեթ։
SAV Holding is an Armenian multi-sector holding that unites several leading companies, creating value for the future. We develop manufacturing in Armenia, import high-quality products, and deliver professional solutions—from dentistry and aesthetic medicine to the HORECA sector and mass consumption (B2B/B2C).
Our growth is built on trusted partnerships, uncompromising quality standards, and a commitment to the development of our homeland.