Վարորդ-առաքիչ
Alour
Նկարագրություն
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու և կարգապահ վարորդ-առաքիչ՝ հացի առաքումներ իրականացնելու համար։
Պարտականություններ
- Առաքումների ճիշտ և ժամանակին կատարում,
- Ավտոմեքենայի մաքրության ու կարգավիճակի պահպանություն,
- Հաճախորդների հետ բարեկամական և հարգալից շփում:
Պահանջներ
- B կարգի վարորդական իրավունք,
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է:
- Մեքենան՝ էլեկտրական, տրամադրում է ընկերությունը։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր երկուշաբթիից-շաբաթ՝ 07:00-17:00։
Մենք մասնագիտացած ենք բնական թթխմորով պատրաստված պրեմիում դասի հացերի արտադրության մեջ։ Օգտագործելով բարձրորակ հումք և ավանդական հացթխման տեխնոլոգիաներ՝ ստեղծում ենք բնական, համեղ և որակյալ հաց, որն առանձնանում է իր հարուստ համով, բույրով և թարմությամբ։ Մեր առաջնահերթությունը որակն է, բնականությունը և յուրաքանչյուր հաճախորդի վստահությունը։ Մենք հավատում ենք, որ իսկապես լավ հացը պետք է պատրաստվի սիրով, հոգատարությամբ և ամենաբարձր չափանիշներին համապատասխան։