Վարորդ-առաքիչ
Պրոֆֆուդ ՍՊԸ
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է վարորդ-առաքիչ։
Պարտականություններ
- Կատարել ապրանքների ժամանակին և անվտանգ առաքում՝ ըստ սահմանված երթուղիների։
- Հետևել տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին, ժամանակին տեղեկացնել անսարքությունների մասին։
- Ստուգել առաքվող ապրանքների քանակը, ամբողջականությունն ու արտաքին վիճակը։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Պարտաճանաչություն
- Մեխանիկական փոխանցան տուփով մեքենա վարելու հմտություն(պարտադիր)
Ռեզումեին պարտադիր կցել լուսանկար։
Պրոֆֆուդ ընկերությունը զբաղվում է սննդամթերքի և ըմպելիքների (ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ) ներմուծմամբ և մանրածախ/մեծածախ վաճառքով Հայաստանի տարածքում։Մենք առաջարկում ենք միայն բարձրորակ ապրանքատեսականի, որն արժանացել է սպառողների վստահությանը։ Մեր թիմը մշտապես ընդլայնվում է՝ ստեղծելով կայուն աշխատատեղեր, աճի և մասնագիտական զարգացման հնարավորություններ։