Վարորդ-առաքիչ
ԻՖԷՊ ՍՊԸ
Նկարագրություն
Կազմակերպել Ընկերության ապրանքատեսականու առաքման գործընթացը՝ կցված համապատասխան տարածքներում:
Պարտականություններ
- Հաճախորդների պատվերների արագ առաքում նշված հասցեներով,
- Պահեստներից ընդունել Վաճառքի մենեջերի կողմից կազմված պատվերը և անհրաժեշտ բոլոր ուղեկցող փաստաթղթերը,
- Ստուգել ապրանքների փաթեթավորման ամբողջականությունը, կատարել և հետևել բեռի բարձման և բեռնաթափման աշխատանքներին,
- Պահպանել արտադրանքի անվտանգության և պահպանման կանոնները՝ վերջինիս տեղափոխման ժամանակ,
- Իրականացնել գումարի ստացման գործընթացն՝ ըստ կարգի,
- Հաշվապահության հետ համապատասխանեցնել և հաստատել օրական հաշվարկները,
- Կատարել իր պարտականությունների հետ առնչվող տնօրինության այլ ցուցումներն ու հանձնարարությունները։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ ցանկալի է,
- Վարորդական իրավունքի առկայություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր, ժամեր. երկուշաբթի – ուրբաթ՝ 09:00 – 18:00,
Մեքենան տրամադրվում է ընկերության կողմից,
Տեղեկությունների համար զանգահարել՝ +374 41 011118։
Շուկայում լինելով ավելի քանի 10 տարի՝ IFEP ընկերությունը զբաղվում է հրուշակեղենի և հացի արտադրության, ինչպես նաև HoReCa ոլորտի համար անհրաժեշտ բարձրորակ և պրոֆեսիոնալ հումքի, տարբեր պարագաների և սարքավորումների ներմուծմամբ Եվրոպայից և ՌԴ-ից։ Բարձր գնահատելով պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման անհրաժեշությունը՝ մենք փորձում ենք փոխանցել նաև մեր տարիների փորձը վարպետության դասընթացների, սեմինարների, մաստեր կլասերի և շնորհանդեսների միջոցով՝ այսպիսով հնարավորություն տալով սկսնակ և գործող մասնագետներին, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվողներին ծանոթանալ տարբեր հմտություններին և նորարարություններին: