Վարորդ - առաքիչ
Գուրմենիա Գաստրոմարկետ
Նկարագրություն
Փնտրում ենք վարորդ-առաքիչ Գուրմենիայի ցանցային առաքումների իրակացման համար։ Մեքենան և վառելիքը տրամադրում է ընկերությունը։ Աշխատանքը սկսվում է Վերին Պտղնի 1/1 հասցեից՝ արտադրամասից, առաքում իրականցվում է Երևանում տարբեր հասցեներ։
Պարտականություններ
- տեղափոխել ապրանքները անհրաժեշտ հասցեներ
- բեռնել և բեռնաթափել մեքենան
Պահանջներ
- վարորդական իրավունք B կամ BC կարգ
- աշխատանքային փորձ
- հասցեների իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 06։00-15։00, շաբաթական մեկ ազատ օր։
Գուրմենիա գաստրոնարկետը, յուրօրինակ և տարբերվող կոնցեպտով գաստրոմարկետ է, որն ունի 3 մասնաճյուղ՝ Աբովյան 17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1։
Գուրմենիայում Դուք կգտնեք բազում յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ Գուրմենիայի կրուասանների տեսականին արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել Երևան քաղաքի բոլոր անկյուններում: Թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:
Իր ստեղծման օրվանից Գուրմենիան կարևորում է աշխատակիցների առողջ աշխատանքային մթնոլորը և թիմային աշխատանքը։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը, որը զբաղեցնելով կկազմեք մեծ թիմի շղթայի մի մաս։