Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

HR Solutions Armenia LLC

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
09.09.2026

Նկարագրություն


HR Solutions Armenia-ն իր գործընկեր «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերության համար փնտրում է պատասխանատու և բարեխիղճ Վարորդ-առաքիչ, ով կապահովի ընկերության արտադրանքի անվտանգ, ճշգրիտ և ժամանակին առաքումը Երևանում և ՀՀ մարզերում (բացի Սյունիքի մարզից):

Ընկերության մասին

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը՝ փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների, ջերմա- և ձայնամեկուսիչ նյութերի, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, դեկորատիվ սվաղների և շինարարական քիմիայի արտադրության ոլորտում։
Ընկերությանն է պատկանում նաև BELLA CASA խանութ-սրահների ցանցը, ինչպես նաև այն հանդիսանում է մի շարք եվրոպական և միջազգային ճանաչված բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Հիմնական պարտականություններ

  • Ստանալ և բեռնել ապրանքները պահեստից,

  • Իրականացնել ապրանքների անվտանգ և ժամանակին առաքում՝ համաձայն սահմանված երթուղիների,

  • Ստուգել առաքվող ապրանքների քանակն ու ամբողջականությունը,

  • Հանձնել ապրանքը հաճախորդներին և, անհրաժեշտության դեպքում, ընդունել վերադարձվող ապրանքները,

  • Ապահովել վստահված տրանսպորտային միջոցի պատշաճ շահագործումն ու խնամքը,

  • Պահպանել ընկերության սպասարկման բարձր չափանիշները հաճախորդների հետ շփման ընթացքում,

  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված աշխատանքային հանձնարարությունները։

Պահանջվող որակավորումներ

  • BC կարգի վարորդական իրավունքի առկայություն,

  • Բեռնատար ավտոմեքենա վարելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,

  • Ճանապարհային երթևեկության կանոնների գերազանց իմացություն,

  • Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և ազնիվ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ,

  • Հաճախորդների հետ քաղաքավարի և պրոֆեսիոնալ հաղորդակցվելու հմտություններ,

  • Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք շուկայում կայացած ընկերությունում,

  • Ընկերության կողմից տրամադրվող համեղ ընդմիջում,

  • Կորպորատիվ զեղչեր ընկերության արտադրանքի ձեռքբերման դեպքում,

  • Մասնագիտական կայուն զարգանալու և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
  • Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
  • Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի–Շաբաթ, 09:00–19:00
  • Աշխատավարձ՝ 300,000 ՀՀ դրամ (մաքուր)

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +37455540588 հեռախոսահամարին։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 55 540588

HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:

Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:

HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում