Վարորդ-առաքիչ
Վեդի Ալկո
Նկարագրություն
«Վեդի Թրեյդ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդ-առաքիչի:
Պարտականություններ
- Ապրանքի անվնաս առաքման ապահովում վաճառակետեր,
- Ընկերության ավտոմեքենաների վարում՝ համաձայն երթուղու,
- Մեքենաների մաքրության, սարքինության հետևում,
- Անհրաժեշտության դեպքում բաժնի ընթացիկ, աշխատանքների հետ կապված այլ գործողություններ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ,
- Երթևեկության կանոնների գերազանց իմացություն,
- Պատասխանատվության զգացում,
- Պարտաճանաչություն։
Հավելյալ նշումներ
Մանրամասների համար զանգահարել նշված համարով մինչև ժ. 18:00։
Հեռ․՝ 041 40 51 08
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: