Վարորդ-առաքիչ
Pano LLC
Նկարագրություն
«Պանո» ընկերությունը փնտրում է փորձառու Վարորդ-առաքիչներ
Պարտականություններ
- Ստանալ առաքման երթուղին, ապրանքներն ու ուղեկցող փաստաթղթերը
- Ստուգել բեռնվող արտադրանքի քանակը, տեսականին և արտաքին վիճակը՝ ըստ ուղեկցող փաստաթղթերի
- Իրականացնել արտադրանքի ժամանակին և ամբողջական առաքումը սահմանված երթուղիներով
- Ապահովել առաքվող արտադրանքի պահպանությունը տեղափոխման ընթացքում
- Հաճախորդին հանձնել ապրանքը, ստանալ անհրաժեշտ ստորագրությունները և անհրաժեշտության դեպքում ընդունել վերադարձվող արտադրանքը
- Վերադարձնել բոլոր ուղեկցող փաստաթղթերը և հաշվետվությունները պատասխանատու աշխատակցին
- Հետևել ծառայողական ավտոմեքենայի տեխնիկական և սանիտարական վիճակին, պահպանել մաքրությունը
- Պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և անվտանգ վարելու պահանջները
- Պահպանել ընկերության ներքին կանոնակարգը, աշխատանքային կարգապահությունը և արտադրանքի տեղափոխման պահանջները
Պահանջներ
- Վարորդական վկայական համապատասխան կարգով ( B կարգ,3 տարի վաղեմությամբ)
- Առաքման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Հաճախորդների հետ քաղաքավարի հաղորդակցվելու հմտություններ
- Ցանկալի է սննդամթերքի կամ արագ սպառվող ապրանքների առաքման փորձ
- Պատասխանատվություն և ազնվություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա, 06։00-15։00
Հասցե՝ Այասի 114
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: