Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

Դերժավա-Ս

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
01.08.2026

Նկարագրություն

«ԴԵՐԺԱՎԱ-Ս» Ընկերությանը անհրաժեշտ են հմուտ վարորդ-առաքիչներ:

Պարտականություններ

  • Կատարել ապրանքների ժամանակին և անվտանգ առաքում՝ ըստ սահմանված երթուղիների։
  • Մասնակցել ապրանքների բեռնման և բեռնաթափման աշխատանքներին։
  • Ստուգել առաքվող ապրանքների քանակը, ամբողջականությունն ու արտաքին վիճակը։
  • Ապահովել ապրանքների ճիշտ դասավորվածությունը տրանսպորտային միջոցում։
  • Կատարել առաքման ուղեկցող փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր, հանձնման-ընդունման թերթիկներ և այլն) փոխանցում և վերադարձ։
  • Պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և ապահովել տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործումը։
  • Հետևել տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին, ժամանակին տեղեկացնել անսարքությունների մասին։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Վարորդական իրավունք`BC կարգի։
  • Առնվազն 2 տարվա մեքենա վարելու փորձ։
  • Առաքման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Ճանապարհային երթևեկության կանոնների լավ իմացություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն։
  • Ֆիզիկական դիմացկունություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Հաղթանակի 1-ին փող․, 1/1 շինություն
address
Աշխատակիցների քանակ
1001+

Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում