Վարորդ-առաքիչ
Mike Trans
Նկարագրություն
Բեռնափոխադրման կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում բեռնատարի վարորդ-առաքիչների՝ նվազագույն աշխատավարձը 200.000 ՀՀ դրամ + յուրաքանչյուր առաքումից %:
Վարորդական իրավունքի առկայությունը՝ BC կարգ պարտադիր է։
Պարտականություններ
- Բեռների ապահով և անվնաս առաքում, մատակարարում նշված վայրեր,
- Հաճախորդների պատվերների արագ առաքում նշված հասցեներով,
- Բեռների հանձնում` համապատասխան հաճախորդներին՝ կատարելով բեռի հետ կապված փաստաթղթավորում,
- Պատվիրատուներից առաքվող ապրանքի դիմաց վճարվող կանխիկ դրամական միջոցների գանձում,
- Պատվերը հաճախորդին հանձնելու սահմանված կանոնների պահպանում,
- Առաքման ժամանակ ի հայտ եկած խնդիրների շտկում, կամ համապատասխան աշխատակցի տեղեկացում,
- Հաճախորդների կիրթ և բարեհամբույր սպասարկում,
- Մեքենայի հնարավոր անսարքություններին հետևողական մոտեցում և ճիշտ ժամանակին հայտնում։
Պահանջներ
- Տարիքը սկսած 25-ից մինչև 50 տարեկան,
- Վարորդական իրավունքի առկայություն՝ BC կարգ, Պարտադիր է
- Աշխատանքային փորձը ոլորտում ցանկալի է
- Երևան քաղաքի փողոցների վարժ իմացություն,
- Տեղանքում հեշտ և արագ կողմոնորոշվելու հմտություն,
- Բարեկիրթ,
- Գրագետ խոսք,
- Պատասխանատու,
- Ճշտապահ։
Հավելյալ նշումներ
- Մեքենան տրամադրվում է կազմակերպության կողմից։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-18:00։
Գրասենյակը գտնվում է Երևանում, մանրամասն պայմաններին ծանոթանալու և դիմելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 044-80-40-80։