Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
22.07.2026

Նկարագրություն

«Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդ-առաքիչների հաճախորդներին ապրանքների պատշաճ մատակարարումն ապահովելու նպատակով։

Պարտականություններ

  • Սահմանված երթուղիների համաձայն՝ իրականացնել ապրանքների ժամանակին և ճշգրիտ առաքումը,
  • Կազմակերպել մեքենայում ապրանքների պատշաճ դասավորվածությունը, իրականացնել բեռնաթափումը և ապրանքների փոխանցումը հաճախորդներին,
  • Նախքան առաքումը ստուգել ապրանքների ամբողջականությունը, քանակի ճշգրտությունը և որակական չափանիշներին համապատասխանությունը,
  • Հաճախորդների հետ պահպանել բարեկիրթ և պրոֆեսիոնալ հաղորդակցություն։

Պահանջներ

  • Առնվազն միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն,
  • B, C կատեգորիայի վարորդական իրավունքի առկայություն,
  • 2+ տարվա վարորդական փորձի առկայություն,
  • Հայերեն լեզվի սահուն տիրապետում,
  • Ֆիզիկական պատրաստվածություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ճշտապահության և պատասխանատվության զգացում,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա գրաֆիկ, 9։00-18։00։

Աշխատանքի վայրը՝ Արա Սարգսյան 4 (Աջափնյակ շրջան)։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականները կամ զանգահարել 091727740 հեռախոսահամարով։

Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Խնդրում ենք նշել Ձեր ֆինանսական ակնկալիքները։ *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում