Վարորդ-առաքիչ
Վ․Ա․Ս․ Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ” ՍՊԸ սննդամթերք ներմուծող ընկերությանը անհրաժեշտ է վարորդ-առաքիչ հետևյալ պահանջներով՝
Պարտականություններ
- Ստանալ և տեղավորել ապրանքը պահեստից՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի,
- Ապրանքի առաքում նշված հասցեներով,
- Մեքենայի անսարքությունների նկատման և ժամանակին զեկուցման պատասխանատվություն:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում՝ ցանկալի է,
- Վարորդական իրավունք՝ B, C կարգ (մեքենան տրամադրվում է ընկերության կողմից),
- Պատասխանատու, ճշտապահ և բարեկիրթ վերաբերմունք:
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության նախապատմությունը սկիզբ է առնում դեռևս 1991թ.-ից` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն: Տարիների ընթացքում, արդյունավետ կառավարման արդյունքում, ընդլայնելով իր գործունեությունն, այսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ը հանդիսանում սննդամթերք ներմուծող մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող առաջատար ընկություններից մեկը Հայաստանում, որն իր առաքելությունն է համարում սպառողին մշտապես ներկայացնել բարձրորակ և հասանելի պարենային ապրանքներ և ծառայություններ: