Վարորդ - Առաքիչ
«ՍՏԱՆԴԱՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
Նկարագրություն
«Ստանդարտ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդ-առաքիչի:
Պարտականություններ
- Պահեստից ապրանքների ընդունում
- Առաքումների ճիշտ կազմակերպում
- Ապրանքների անվտանգ տեղափոխություն և հանձնում
- Ընկերության ավտոմեքենայի պատշաճ օգտագործում
Պահանջներ
- Վարորդական իրավունք՝ B կարգ
- Առնվազն 3 տարվա վարորդական փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
- Հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
Առաքումներ՝ ք.Երևան և ՀՀ մարզեր
«Ստանդարտ Գրուպ» ընկերությունը հանդիանում է պրեմիում դասի բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:
Ընկերությունը հանդիսանում է առաջատար Stellox, K2, Dynamax, Vitex, VMP Auto, ինչպես նաև VersaChem, Formula 1, Carso, Cardos և այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ առաջարկելով ավտոմոբիլային ոլորտի համար որակյալ և հուսալի լուծումներ։
Մեր գործունեության հիմքում ընկած են նորարարությունը, բարձրակարգ սպասարկումը և անհատական մոտեցումը։
Իր գործունեությունը ընկերությունը սկսել է 2016 թվականից:
Մեր առաքելությունն է՝ առաջարկել սպառողներին իրենց խնդիրների լավագույն լուծումները:
Մեր ընկերությունը մեծ կարևորություն է տալիս աշխատակիցների մասնագիտական զարգացմանը և արդյունավետ թիմային համագործակցությանը։ Մենք ձևավորում ենք աշխատանքային միջավայր, որտեղ խրախուսվում են նախաձեռնողականությունը, շարունակական ուսուցումը և արդյունքի նկատմամբ պատասխանատվությունը։ Ընկերության հաջողության հիմքում մեր նվիրված թիմն է, որի յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունի զարգացնելու իր մասնագիտական հմտությունները և ներդրում ունենալու ընկերության կայուն աճի և զարգացման մեջ։