Վարորդ-առաքիչ
"Consel" LLC
Նկարագրություն
«Կոնսել» ընկերությունը աշխատանքի է հրավիրում պարտաճանաչ և փորձառու վարորդի։
Մեքենան տրամադրում է կազմակերպությունը:
Պարտականություններ
- Ապրանքների ընդունում
- Բարեխիղճ մատակարարում դեպի կազմակերպություններ, վաճառակետեր:
Պահանջներ
- B,C վարորդական վկայականի առկայություն 3+ տարվա վարորդական փորձ
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Տեղանքում հեշտ և արագ կողմնորոշվելու հմտություն,
- Ժամանակի ճիշտ պլանավորման հմտություն
- Պատասխանատվության զգացում
- Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ Երկ․- Ուրբաթ, ժամը 09։00-18։00
«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները:
Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման, Էլեկտրամոնտաժային սարքերի, մուտքի կառավարման, տան ավտոմատացման համակարգերի և անվտանգության ոլորտներում:
Ներկայումս ընկերությունը տեղական շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, այդ թվում`
-
Օդակարգավորում - Mitsubishi Electric, Carrier, Systemair
-
Ջեռուցում - Schuster, Frisquet, Zehnder, Prandelli, Kampmann, K-Aqua
-
Օդափոխություն - Systemair, Blauberg, VTS, Trox-technik, Ostberg
-
Չիլլերային համակարգեր - Climaveneta
-
Անվտանգություն - Rapiscan Systems
-
Լուսավորություն - Signify (Philips), GTV
-
Էլեկտրամոնտաժային սարքեր, մուտքի կառավարում, տան ավտոմատացման համակարգեր- Vimar
Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են բազմաթիվ շենքերի, շինությունների, բնակելի թաղամասերի, հյուրանոցային համալիրների, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտների նախագծեր, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ`
-
Նախագծում
-
Սարքավորումների մատակարարում և տեղադրում
-
Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում
-
Վերանորոգման աշխատանքներ