Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

Բայազետ 1 ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
06.06.2026

Նկարագրություն

Բայազետ ընկերությունում առկա է վարորդ-առաքիչի աշխատատեղեր։ Աշխատանքը Երևան քաղաքում և մարզերում է։

Պարտականություններ

  • Առաքում՝ ըստ հաստատված ուղղությունների,
  • Առաքվող ապրանքի անվտանգ տեղափոխման ապահովում,
  • Ապրանքի հանձնում ժամանակին և ճիշտ ձևով,ըստ հաստատված քանակի
  • Մեքենայի խնամք և մաքրություն,
  • Վարորդ–առաքիչի պարտականություններից բխող այլ ցուցումների կատարում։

Պահանջներ

  • Վարորդական իրավունք՝ B /մեխանիկա/ կատեգորիա,
  • Աշխատանքային փորձ՝ ցանկալի է առնվազն 1 տարի,
  • Նավիգացիոն հավելվածների իմացություն։

Անհրաժեշտ հմտություններ

  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Վստահելիություն,
  • Կարգապահություն,
  • Էթիկա, գրագետ խոսք, քաղաքավարություն, համբերատարություն,
  • Դրական վերաբերմունք և արտաքին տեսքի պատշաճություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսային իրավիճակներում հանգիստ ու պրոֆեսիոնալ վարքագիծ,
  • Խնդիրներ լուծելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա, հանգստյան օր՝ կիրակի

Աշխատանքը սկսվում է Կոտայքի մարզից։

Ավտոմեքենան տրամադրվում է։ Ավտոմեքենան մնում է վարորդի մոտ՝ աշխատանքի ներկայանալու համար։

Ավտովառելիքը և ավտոմեքենայի մաշվածության ծախսերը հոգում է ընկերությունը։

Անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե։ Ռեզյումեի մեջ պարտադիր է նշել վարորդական իրավունքի կարգը։ Վարորդական իրավունքի կարգը չհամապատասխանելու դեպքում, թեկնածուները չեն դիտարկվում։

Հեռ․՝ 094 71 43 46։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Խորենացի 43/7, Կոտայքի մարզ, գ․ Արամուս, Անկախության 1փող․ 10/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
94714346

<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար *
Լուսանկարը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում