Վարորդ-առաքիչ
«ԷՖԷՄՍԻՋԻ» ՍՊԸ
Նկարագրություն
ԷՖԷՄՍԻՋԻ Ընկերությունը փնտրում է վարորդ-առաքչի, ով պատասխանատու և ակտիվ է իր աշխատանքում։
Մեքենան տրամադրում է ընկերությունը, վառելիքի ծախսը ևս հոգում է ընկերությունը:
Պարտականություններ
- Նշված ժամանակին ապրանքի բեռնաթափում և բեռնավորում,
- Պահեստից ապրանքի ճիշտ և ժամանակին ստացում,
- Մեքենայում գտնվող և առաքվող ապրանքատեսականու որակի և քանակի պահպանում,
- Նշանակված երթուղու ամբողջական իրականացում,
- Օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ապահովում,
- Հետևել մեքենայի արտաքին և ներքին մաքրությանը և տեղնիկական սարքինությանը:
Պահանջներ
- Վարորդական վկայական BC կարգ, մեխանիկական
- Քաղաքի և մոտակա տարածքների լավ իմացություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից-ուրբաթ՝ 09:00-18:00։
ԷՖԷՄՍԻՋԻ ընկերությունը զբաղվում է արագ սպառվող ապրանքների մանրամեծածախ վաճառքով, ներկրմամբ և արտահանմամբ։ Մենք ներկայացնում ենք լավագույն ապրանքները իրենց ոլորտի լավագույն արտադրողներից՝ բարձրորակ սուրճի պարկուճներ,սուրճի մեքենաներ, ատամների և բերանի խոռոչի պրեմիում խնամք և տղամարդկանց խնամքի ամենավաճառվող ապրանքներ: