Վարորդ-առաքիչ
HR solutions Armenia LLC
Նկարագրություն
HR Solutions Armenia ընկերությունը, գործընկեր կազմակերպության համար, փնտրում է պատասխանատու և փորձառու վարորդ-առաքիչներ։
Պարտականություններ
- Ապրանքների առաքում և մատակարարում Երևան քաղաքի և մարզերի տարածքում,
- Տրանսպորտային միջոցի անվտանգ և խնայողական շահագործում,
- Ապրանքների բեռնում, հաշիվ-ապրանքագրերի (ինվոյսների) ստացում և հանձնում,
- Կանխիկ գումարի ընդունում և ժամանակին մուտքագրում ընկերության դրամարկղ,
- Ապրանքների ժամանակին և պատշաճ առաքում հաճախորդներին։
Պահանջներ
- Վարորդական վկայական B և C կարգերի,
- Վարորդական փորձ առնվազն 2 տարի,
- Աշխատանքում ճշտապահություն և պատասխանատվություն,
- Լավ տեղանքային գիտելիքներ (Երևան և մարզեր),
- Թիմում աշխատելու և խնդիրներին արագ արձագանքելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ (շաբաթ և կիրակի՝ հանգիստ), սկսած առավոտյան 08:00-ից մինչև վերջին պատվերի առաքումն ու վերադարձը պահեստ։
Տրանսպորտային միջոցներ՝ Mitsubishi Canter, Fuso։
Վառելիքի և տեխնիկական սպասարկման ծախսերը են փոխհատուցվում ընկերության կողմից։
Սոցիալական փաթեթ
- Աշխատանքային առաջին 3 ամիսներից հետո՝ առողջապահական ապահովագրություն։
Լրացուցիչ արտոնություններ
- Լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,
- Privilege Card՝ զեղչերով,
- Միանվագ աջակցություն՝ երեխայի ծննդյան կապակցությամբ։
HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:
Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:
HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները: