Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

Վեգա Ուորլդ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
21.11.2025

Նկարագրություն

Վեգա ընկերությանը աշխատանքի է հրավիրում վարորդ առաքիչների՝ իրականացնելու ընկերության արտադրանքի ժամանակին և արդյունավետ մատակարարումը սպառողին (վարորդը վարելու է կազմակերպության մեքենան):

Պարտականություններ

  • Ապրանքի հանձնում` համապատասխան հաճախորդներին՝ կատարելով բեռի հետ կապված փաստաթղթավորում,
  • Պատվիրատուներից առաքվող ապրանքի դիմաց վճարվող կանխիկ դրամական միջոցների գանձում,
  • Պատվերը հաճախորդին հանձնելու սահմանված կանոնների պահպանում,
  • Առաքման ժամանակ ի հայտ եկած խնդիրները շտկում, կամ համապատասխան աշխատակցի տեղեկացում,
  • Կիրթ և բարեհամբույր հաճախորդների սպասարկում,
  • Մեքենայի հնարավոր անսարքություններին հետևողական մոտեցում և ճիշտ ժամանակին հայտնում։

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Վարորդական իրավունքի առկայություն՝ BC կարգ,
  • Երևան քաղաքի փողոցների վարժ իմացություն,
  • Տեղանքում հեշտ և արագ կողմոնորոշվելու հմտություն,
  • Բարեկիրթ,
  • Գրագետ խոսք,
  • Պատասխանատու,
  • Ճշտապահ։

Հավելյալ նշումներ

Մեքենան տրամադրվում է կազմակերպության կողմից։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի – շաբաթ՝ 09:00 – 18:00։

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում