Վարորդ-առաքիչ
Homplex Hyper Mall
Նկարագրություն
Homplex Hyper Mall-ը փնտրում է վարորդների՝ B, C կարգի առկայությամբ։
Պարտականություններ
- Ավտոմեքենայով իրականացնել ընկերության կարիքներից բխող փոխադրումները,
- Կապ պահպանել հաճախորդների հետ առաքումները իրականացնելու ընթացքում,
- Հետևել ավտոմեքենայի տեխնիկական վիճակին, ապահովել բոլոր գործողությունների կատարումը, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենայի անվտանգ շահագործման համար,
- Իրականացնել ապրանքների բեռնումը և բեռնաթափումը,
- Հետևել բեռնափոխադրումների ժամանակացույցին և երթուղուն,
- Պահպանել անվտանգ երթևեկության կանոնները,
- Օրվա ավարտին ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ։
Պահանջներ
- Վարորդական իրավունք՝ B C կարգ,
- ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների լավ իմացություն,
- Նվազագույնը 2-3 տարվա փորձ,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն,
- Երևանի և ՀՀ մարզերի հասցեների լավ իմացություն։
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: