Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

3Ա Իմպորտ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
01.08.2025

Նկարագրություն

3A Import Ընկերությունը ներմուծում և վաճառում է բարձրորակ Ռոյալ Քեյն ապրանքանիշի օշարակներ, պյուրեներ, սոուսներ և այլ բաղադրիչներ, որոնք նախատեսված են կոկտեյլների, սուրճի, սմուզիների ու աղանդերի պատրաստման համար։ Աշխատում ենք ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ հաճախորդների հետ՝ սպասարկելով ողջ Հայաստանի տարածքը։

Փնտրում ենք եռանդուն վարորդ-առաքիչների՝ մեր թիմը համալրելու նպատակով։

Պարտականություններ

  • Ապրանքի ստացում պահեստից, հաշվառում և մեքենայում ճիշտ տեղադրում,
  • Ապրանքատեսականու անվնաս և ժամանակին առաքում ըստ նախատեսված երթուղու,
  • Վաճառակետերին ապրանքների ամբողջական և որակյալ տրամադրում,
  • Ապրանքագրերի ստացում, ուղեկցող փաստաթղթերի ստուգում,
  • Տրանսպորտային միջոցի բարեխիղճ վարում և խնամք,
  • Ապրանքի բարձում և բեռնաթափում նշված ժամերին,
  • Ապրանքների քանակի և որակի պահպանում առաքման ողջ ընթացքում,
  • Օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի առկայության ապահովում։

Պահանջներ

  • Վարորդական իրավունքի առկայություն (B,C կարգ),
  • Առնվազն 1 տարվա փորձ՝ առաքման կամ հարակից ոլորտում,
  • Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն,
  • Գրագետ և բարեկիրթ խոսք, հաղորդակցման լավ հմտություններ,
  • Թիմում աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կայուն և բարեկեցիկ աշխատանքային միջավայր,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Աշխատանք հստակ գրաֆիկով,
  • Գործընկերային և վստահելի թիմ։
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում