
Վարորդ-առաքիչ
Ալեքս Տեքստիլ
Նկարագրություն
Ալեքս Տեքստիլ ընկերությունը փնտրում է վարորդ-առաքչի, ով կիրականացնի ապրանքների մատակարարումը խանութ-սրահներ, ապրանքների տեղափոխումը պահեստից արտադրամասեր և ընկերությանը պատկանող այլ տարածքներ:
Պահանջներ
- Բանակցության հմտություններ,
- Թվաբանական գիտելիքներ,
- Ճարպկություն,
- Արագ կողմնորոշվելու հմտություն,
- Վարորդական վկայականի առկայություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 09:00-18:00:
Աշխատավայր՝ Արշակունյաց 127/21 (Նորագավիթ)։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: