
Վարորդ-առաքիչ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն
«Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Վարորդ-առաքիչի ՝ Ընկերության զարգացող թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Ծանոթանալ լոգիստիկայի բաժնի ղեկավարի կողմից կազմված օրվա երթուղուն,
- Ընդունել բարձված ապրանքները և պատասխանատվություն կրել դրանց անվտանգ տեղափոխման համար,
- Արտադրության, պահեստների և առաքման օպերատորից ստանալ վաճառքի թուղթը, գործուղման վկայականը, հաշիվ-ապրանքագիրը և այլ ուղեկցող փաստաթղթեր,
- Ապրանքը հանձնել հաճախորդին, ստանալ գումարը, տրամադրել կտրոնը և կատարել մուտքագրում ,
- Վաճառքի թուղթը վերադարձնել արտադրության, պահեստների և լոգիստիկայի բաժնի օպերատորին, որպեսզի արխիվացվի,
- Մեքենաների արտաքին մաքրության ապահովում,
- Տեղում լրացնել օնլայն երաշխիք,
- Մեքենաների անվտանգ շահագործման ապահովում, ժամանակին անսարքությունների մասին իրազեկում,
- Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին տեղեկացնել ապրանքի տեխնիկական նկարագրություն։
Պահանջներ
- Վարորդական վկայականի առկայություն,
- Հայերենի և ռուսերենի իմացություն,
- 1C ծրագրի իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Ճկունություն և պատասխանատվության զգացում,
- Տարածքային կողմնորոշման ունակություն։
Հավելյալ նշումներ
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: