Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 22.06.2025
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում

Նկարագրություն

“Ապաչի” ընկերությունը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով և հաճախորդների հետ շփվելու ունակությամբ օժտված վարորդի, առաքումներ իրականացնելու նպատակով:

Պարտականություններ

  • Պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում,
  • Փաստաթղթերի ստուգում,
  • Գնորդներին պատշաճ կերպով պատվերները առաքում,
  • Ապրանքի հանձնում-ընդունում վաճառակետեր,
  • Ապրանքի անվնաս տեղափոխման ապահովում,
  • Վճարման անդորրագրերի և հավաքագրված գումարների սահմանված կարգով հանձնում դրամարկղ:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Վարորդական իրավունքի առկայություն,
  • Տեղանքում հեշտ և արագ կողմոնորոշվելու հմտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ժամանակի ճիշտ պլանավորման և կառավարման հմտություն,
  • Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից - ուրբաթ։

Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք:

Խնդրում ենք դիմեն միայն փորձառու վարորդները, ովքեր վարել են Ֆորդ տրանզիտ և նմանատիպ բեռնատար ավտոմեքենաներ:

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
095771771

Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում