Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 260,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
14.06.2025

Նկարագրություն

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը փնտրում է փորձառու վարորդ-առաքիչների՝ իր թիմը համալրելու նպատակով։

Պարտականություններ

  • Պահեստից ապրանքների ստացում,
  • Առաքումների իրականացում ըստ նախնական մշակված պլանի,
  • Առաքվող ապրանքների հանձնում, ըստ անհրաժեշտության՝ վերադարձվող ապրանքների ընդունում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • BC կարգի վարորդական իրավունքի պարտադիր առկայություն,
  • Բեռնատար մեքենա վարելու փորձ,
  • Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Ճանապարհատրանսպորտային կանոնների գերազանց իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Առաջնահերթություններ սահմանելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում,
  • Ճկունություն։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
  • Համեղ ընդմիջում:

Դիմելու համար խնդրում ենք լրացնել էջի ներքևի հատվածում առկա դաշտերը։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Ունեք արդյո՞ք վարորդական իրավունք։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել կարգը և որ թվականին եք ստացել։ *

Այս դաշտը պարտադիր է

Արդյո՞ք ունեք բեռնատար մեքենա վարելու փորձ: Եթե այո, ապա խնդրում եմ նշել բեռնատար մեքենա վարելու Ձեր ստաժը և բեռնատար մեքենայի մակնիշը։ *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում