Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

Էկոֆորմ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<< Ecoplast >> պլաստիկ տարաների արտադրամասը աշխատանքի է հրավիրում` վարորդների:

Պարտականություններ

  • Պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ,
  • Փաստաթղթերի ստուգում,
  • Գնորդներին պատշաճ կերպով պատվերների առաքում,
  • Ապրանքի անվնաս տեղափոխման ապահովում,
  • Վճարման անդորրագրերի և հավաքագրված գումարների սահմանված կարգով հանձնում դրամարկղ:

Պահանջներ

  • Վարորդական իրավունքի առկայություն, B,C, D.
  • Աշխատանքային փորձ,
  • Տեղանքում հեշտ և արագ կողմնորոշվելու հմտություն,
  • Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու ունակություն,
  • Տարիքը` 40-60տ:

( Ավտոեքենան բեռնատար Volvo).

Աշխ. ժամեր` երկուշաբթիից-շաբաթ, 09:00-18:00.

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 127/17
address
Աշխատակիցների քանակ
51-150

«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

1.Պլաստիկի արտադրություն

Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:

Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:

Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

2.Կենցաղային քիմիայի արտադրություն

Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:

Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում