Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

Դարոյնք ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
07.11.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Դարոյնք» ՍՊԸ-ն իր թիմ է հրավիրում փորձառու վարորդ-առաքիչների` ընկերության վաճառքների պատշաճ կազմակերպման նպատակով:

Պարտականություններ

  • պահեստից ապրանքների ընդունում և հաշվառում
  • առաքված ապրանքի ծավալների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
  • ավտոտրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների պահպանություն,

Պահանջներ

Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում

  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններ՝ գործընկերների հետ
  • Պարտաճանաչ, կարգապահ, աշխատասեր
Ընկերության մասին
address
Հասցե
Սևան փողոց, Երևան, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077923230

Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում