Վարորդ-առաքիչ
Sovrano
Սովռանոն համալրում է Առաքման թիմը։
Պարտականություններ
- Վարել Ընկերության ավտոմեքենան` բեռներ փոխադրելու համար հանձնարարված երթուղով,
- ստանալ պահեստից ապրանքները, ընդունել՝ ստուգելով դրանց անվնասությունը, կատարել հաշվառում, ավտոմեքենայի մեջ տեղավորում,
- բեռնել և բեռնաթափել առաքվող ապրանքը,
- իրականացնել առաքումները պատշաճ կերպով, ապահովել ապրանքի անվնաս տեղափոխումը,
- տրամադրված պլանշետում Ընկերության աշխատանքային ծրագրով կատարել համապատասխան նշումներ,
- ավտոմեքենան վարել միայն երթևեկության կանոններին խիստ համապատասխան, ինչպես նաև ապահովել Ընկերության կարգերի, և ներքին կարգապահական կանոնների պահպանումը։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա պարտադիր աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- մեքենա վարելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- BC կարգի վարորդական վկայական,
- նավիգացիոն համակարգերից օգտվելու կարողություն,
- համակարգչից և պլանշետից օգտվելու հտմություն,
- դրես կոդին և հաղորդակցման էթիկետին հետևելու պատրաստակամություն,
- հաղորդակցման էթիկետ,
- ազնվություն,
- պատասխանատվության զգացում։
Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։
«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։
Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։
- Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
- Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
- Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
- Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
- Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN
Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։