Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
23.11.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Վարորդ-առաքիչների՝ ընկերության լոգիստիկայի թիմը համալրելու և առաքման գործընթացի խթանման համար:

Մեր մասին՝

«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ընկերության պատմությունը մեկնարկել է 2006թ.-ին: «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը զբաղվում է մի շարք շինարարական ապրանքատեսակների արտադրությամբ, այդ թվում՝ տարատեսակ չոր շաղախների, տարբեր խտություն ունեցող փրփրապլաստե արտադրանքի, օդափոխության խողովակների, ցանցերի և էլեկտրամոնտաժային պարագաների:

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է TOTAL միջազգային ապրանքանիշի և Apecs ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ ապրանքանիշերի ներմուծողը:

Պարտականություններ

  • Վերահսկել պահեստներից առաքվող ապրանքների բեռնման գործընթացը
  • Ապահովել և իրականացնել ապրանքատեսականու անվտանգ տեղափոխումը /ՀՀ մարզեր և Երևան/
  • Ծանոթանալ լոգիստիկայի բաժնի կողմից ներկայացվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերին
  • Համաձայն ամրագրված և հաստատված պատվերների ցուցակի իրականացնել ապրանքների հանձնման-ընդունման գործընթացը
  • Վերահսկել և պահպանել կցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակը և մաքրությունը
  • Ապահովել մեքենաների անվտանգ շահագործումը, ժամանակին իրազեկել անսարքությունների մասին:

Պահանջներ

  • Վարորդական վկայականի առկայություն (B,C կարգ)
  • Աշխատանքային փորձ՝ 2+ տարի
  • Շարժական հավելվածներից օգտվելու կարողություն - (հեռախոս, պլանշետ):

Առավելություններ՝

• Ընկերության ապրանքատեսականու ձեռք բերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,

• Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:

Հավելյալ նշումներ

Վեցօրյա աշխատանքային շաբաթ

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում