Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

վարորդ-առաքիչ

Էկոֆորմ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
09.03.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էկոֆորմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում ` վարորդ-առաքիչների:

Պարտականություններ

. Արտադրանքի ամբողջական և անվնաս առաքում նշանակված վայր

. Մեքենայի անհրաժեշտ սանիտարական վիճակի և բեռի ճիշտ տեղավորման ապահովում

. Ավտոմեքենայի տեխնիկական վիճակի հետևում

. Ճանապարհային անվտանգության և երթևեկության կանոնների պահպանում

Պահանջներ

  • Տարիքը՝ 22-40տ..,
  • Աշխատանքային փորձ նվազագույնը 1 տարի
  • Վարորդական իրավունք BC կարգ
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

երկուշաբթիից-շաբաթ, 9:00 -18:00, մեկ հանգստյան օր.

Աշխատավարձ+վառելիք+մաշվածություն

Դիմելու համար կարող եք Ձեր ինքակենսագրականը ուղարկել էլ. հասցեին, կամ դիմել նամակի միջոցով:

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 127/17
address
Աշխատակիցների քանակ
51-150

«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

1.Պլաստիկի արտադրություն

Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:

Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:

Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

2.Կենցաղային քիմիայի արտադրություն

Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:

Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում