Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

C and F Co LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
20.08.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է պարտաճանաչ, ազնիվ, պատասխանատու վարորդ-առաքիչների՝ ընկերության Mitsubishi Fuso մեքենայով տնտեսական ապրանքների առաքման համար:

Պարտականություններ

  • Պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում,
  • Ապրանքի և փաստաթղթերի համապատասխանություն ստուգում,
  • Ապրանքի ապահով տեղափոխում,
  • Նախատեսված վաճառակետեր առաքում:

Պահանջներ

  • Տարիքը՝ 21-ից 35 տարեկան,
  • B, C վարորդական իրավունքի առկայություն (առնվազն 3 տարի)
  • Բեռնատար մեքենա վարելու փորձ,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է:

Հավելյալ նշումներ

1. Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ:

2. Աշխատավարձը՝ 180.000-250.000 ՀՀ դրամ,

3. Մեքենան և վառելիքի ծախսը ապահովում է ընկերությունը,

4. Ընկերությունը գտնվում է Չարբախում:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում