Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

Գյումրի Գարեջուր ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
01.08.2025

Նկարագրություն

Գյումրի-Գարեջուր ընկերությունը փնտրում է պատասխանատու, պարտաճանաչ և B C վարորդական վկայական ունեցող առաքիչների՝ ընկերության ապրանքատեսականին վաճառակետեր առաքելու համար:

  • Պահեստից ապրանքի ճիշտ և ժամանակին ստացում, հաշվառում,
  • Մեքենայում գտնվող և առաքվող ապրանքի ժամանակին և ապահով տեղափոխում նախատեսված վաճառակետերին,
  • Նշանակված երթուղու ամբողջական իրականացում,
  • Հետևել մեքենայի արտաքին և ներքին մաքրությանը և տեխնիկական սարքինությանը։

Պահանջներ

  • Վարորդական վկայական B և C կարգի,
  • Ցանկալի է աշխատանքային փորձ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, 09:00-մինչև վերջին պատվիրատու:

Աշխատավարձը՝ գործարքային:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 10 397650

«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը՝ հիմնադրված 1970 թվականին, հանդիսանում է Հայաստանի գարեջրի խոշորագույն արտադրողներից մեկը: Տարիների ընթացքում մենք անընդհատ արդիականացրել ենք մեր արտադրական հզորությունները, ներդրել նորարարական տեխնոլոգիաներ և ստեղծել նոր համեր: Մեր գարեջուրը պատրաստվում է ոլորտի լավագույն մասնագետների կողմից՝ օգտագործելով միայն բարձրորակ բնական բաղադրիչներ և ավանդական բաղադրատոմսեր: Գարեջրի հիմնական բաղադրիչներն են՝ ածիկ, գայլուկ, խմորիչ, ջուր և մի քիչ Գյումրվա հումոր։
Ի դեպ, տեղական ջուրը մեծ դեր ունի մեր գարեջրի յուրօրինակ համի մեջ, քանի որ մեր քաղաքի ջրի համային և քիմիական բաղադրությունը պարզապես կատարյալ է գարեջրի արտադրության համար:
Ընկերությունն առաջարկում է գարեջրի բրենդների լայն տեսականի, այդ թվում՝ «Գյումրի Գոլդ», «Գյումրի Էքստրա», «Գյումրի Լայթ», «Ալեքսանդրապոլ» և «Արարատ», որոնք կգոհացնեն գարեջրի բոլոր սիրահարներին:
Բացի այդ, համապատասխանելով որակի կառավարման համակարգերի ISO 22000-2018 միջազգային ստանդարտին` ընկերությունն ապահովում է գարեջրի արտադրություն առանց հավելումների՝ պահպանելով որակի բարձր չափանիշներ ամբողջ արտադրական գծում:
Ընկերության որակյալ գարեջուրը վկայում է մեր գարեջրագործների վարպետության և նվիրվածության մասին, ովքեր իրենց սիրտն ու հոգին են ներդնում բացառիկ գարեջուր ստեղծելու գործում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում