
Վարորդ - Առաքիչ
Menu Group UK LTD
Menu.am-ին անհրաժեշտ են վարորդ-առաքիչներ հեծանիվով, մոպեդով, սեփական կամ ընկերության կողմից տրամադրված մեքենայով առաքումներ իրականացնելու համար։
Պահանջներ.
- Ժամանակի զգացողություն՝ ճիշտ ժամանակին գիծ մտնել և սկսել աշխատանքը,
- Իդեալական հանդերձանք՝ պայուսակի և ընկերության լոգոյով վերնաշապիկի պարտադիր առկայություն պատվերներն իրականացնելիս,
- Քաղաքավարության նորմերի տիրապետում ՝ ցանկացած իրավիճակում,
- Մշտապես հասանելիություն աշխատանքային ժամերին, որ անհրաժեշտ է արագ արձագանքել կցվող պատվերներին և մշտապես հասանելի լինել
- Երևանի փողոցների 40-70%-ի իմացություն և քաղաքում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը խրախուսվում է,
- Արագ արձագանքելու, խնդիրներին արագ լուծում տալու, խուճապի չմատնվելու կարողություն,
- Պարտաճանաչություն և գումարի հետ աշխատելու պատասխանատվություն
Այլ դրույթներ.
- Ճկուն գրաֆիկով աշխատանք (աշխատանքային ժամերը ընտրում են վարորդները, օրվա ցանկացած ժամի կարող են սկսել աշխատանքը՝ մինչև գրաֆիկի ֆիկսված ժամի ավարտը)
- Կայուն և բարձր աշխատավարձ՝ օրական եկամտով,
- Ընկերությունում աշխատանքային աճի հնարավորություն
- (բարեխիղճ և նվիրված աշխատանքի դեպքում վարորդ-առաքիչներին հնարավորություն է տրվում զուգահեռ աշխատել որպես խմբի ղեկավար, փորձաշրջան անցկացնող թրեներ և այլ աշխատանքային հաստիքներում փորձել ուժերը)
- Ճկուն բոնուսային համակարգ
Լրացուցիչ տեղեկություններ.
18 տարին լրացած ցանկացած անձ կարող է դիմել, մինչև այն տարիքը, երբ վարորդ-առաքիչը կարողանում է դինամիկ շարժվել և ուրախ ու առույգ է թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, իսկ անչափահաս անձիք կարող են դիմել ծնողի համաձայնության առկայության դեպքում և կես դրույք աշխատանքային գրաֆիկով:
- Վարորդական իրավունք՝ պարտադիր պետք է առկա լինի, բացառությամբ հեծանվորդների և մոփեդ վարողների։
- Վարորդական փորձ՝ պետք է լինի առնվազն 1 տարի
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV նշված էլ. հասցեին, կամ զանգահարել 099 222 078 հեռախոսահամարով։
Menu Group (UK) Limited is the leader in the Armenian market in the field of online ordering. We're a young, dynamically developing international company, which provides its customers with online ordering services from restaurants and specialty stores through its menu.am a website and mobile application. In just eight years of work, we have achieved tremendous results in our field. We expand our staff regularly, due to its aggressive development strategy. Diligence and exceptional devotion to our work are critical elements of our success. Our mission is “Delivering joy. Every day!”. And our team of professionals works tirelessly for the benefit of our customers and partners, whose number is also growing steadily. Our headquarters are located in Yerevan, if you want to visit, give us a call at 012-222-000 and we will give you a tour and introduce the team.