Վարորդ
Մեգա Թրեյդ
Նկարագրություն
Mega Trade ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և ճշտապահ վարորդի։
Պարտականություններ
- Ապահովել աշխատանքային ուղևորությունների անվտանգ և ժամանակին իրականացումը,
- Նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով երթևեկության պայմանները,
- Հետևել մեքենայի մաքրությանը և տեխնիկական վիճակին, ժամանակին տեղեկացնել սպասարկման անհրաժեշտության մասին,
- Պահպանել աշխատանքի ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիությունը։
Պահանջներ
- B կարգի վարորդական վկայական,
- Վարորդի աշխատանքային փորձ,
- Երևան քաղաքի և ՀՀ հիմնական ճանապարհների լավ իմացություն,
- Ճշտապահություն, պատասխանատվություն և բարեկիրթ հաղորդակցվելու կարողություն։
2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար