Վարորդ
Դեմի Ֆարմ ՍՊԸ
Նկարագրություն
Կզմակերպությանը հարկավոր է հմուտ վարորդ աշխատակիցներին տեղափոխելու և այլ հանձնարարություններ կատարելու համար։
Մեքենան տրամադրում է կազմակերպությունը։
Պարտականություններ
- Ապահովել աշխատակիցների անվտանգ տեղաշարժը,
- Խստիվ պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները,
- Մեքենան պահպանել կանոնավոր վիճակում՝ մաքուր, տեխնիկապես պատրաստ շահագործման համար,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Վարորդական իրավունք՝ «B», «C» կարգի,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
-
Կիրակի օրը հանգիստ։
- Գրաֆիկը ամբողջական աշխատանքային օր։
ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ: